Անձրևոտ եղանակը նկարագրելու տարբեր ձևերն անգլերենում

Ինչպես գիտենք՝ Անգլիայի եղանակը շատ փոփոխական և անձրևոտ է, այդ պատճառով այստեղ անձրևելու եղանակները նկարագրելու բազմաթիվ արտահայտություններ կան։ Եկեք ծանոթանանք դրանց։

 

It’s raining cats and dogs - սաստիկ անձրևել, ուժեղ անձրևել

 

Raining cats and dogs!

 

Tipping down - ուժեղ անձրևել

 

Drizzle - մաղել

 

Spitting - հենց նոր սկսվել, անձրև գցել

 

Bucketing down - ուժեղ անձրևել, դույլերով ջուր լցվել

 

Teeming - կրկին նշանակում է ուժեղ անձրևել

 

Nice weather… for ducks - հումորային արտահայտություն է՝ լավ եղանակ բադերի համար, այսինքն՝ անձրևային եղանակ և բադերը կարող են լողալ

 

The heavens have opened - նշանակում է ինչքան անձրև կար թափվում է, երկինքը պատռվել է 

 

April shower - ապրիլյան ուժեղ անձրև՝ անկանխատեսելի քամիներով

 

Trying to rain - սկսել անձրևել, անձրև գցել

 

Downpour - հեղեղ, ուժեղ անձրև

 

Sunshower - արևային անձրև

British sun shower

 

It’s raining sideways - քամոտ անձրև

 

Deluge - հեղեղ, տարափ

01.08.2019

Անգլերեն