Անգլերեն տեքստերի սխալները գտնելու լավագույն ծրագրերը

Ցանկանում եք ստուգել տեքստի քերականական սխալները, ուղղագրությունն ու կետադրությու՞նը։ Ահա լավագույն ծրագրերը։

 

Microsoft Word

 

Նախքան օնլայն ծրագրեր փնտրելը, հիշեք, որ Microsoft Word-ը նույնպես կօգնի գտնել տեքստի նմանատիպ սխալները։ Չ՞է որ այն ընդգծում է տեքստը, երբ նրանում սխալներ կան։ Պարզապես աջ քլիք արեք և կտեսնեք ուղղումները։ 

 

Grammarly

 

Բավական օգտակար օնլայն աղբյուր է, մանրամասն բացատրում է սխալները, առաջարկում տարբերակներ։

 

Ginger

 

Նույնպես վստահելի աղբյուր է, որը սխալները ուղղում է՝ ելնելով համատեքստից։

 

OnlineCorrection

 

Այստեղ կարող եք տեսնել անգլերենի տարբեր տեսակներ՝ Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և այլն։ Առաջարկվում է նաև սխալներն ավտոմատ ուղղելու տարբերակ։

 

Sentence Checker

 

Շատ պարզ ծրագիր է, պարզապես տեղադրեք տեքստը, և բոլոր սխալները կընդգծվեն կարմիրով ու դեղինով։

 

PaperRater

 

Ծրագիր է, որով կարող եք նաև ստուգել տեքստի գրագողությունը։ Դա հատկապես կօգնի ուսանողներին։ 

 

Hemingway App

 

ԵՎս շատ օգտակար ու պրակտիկ ծրագիր է, փորձեք և չեք փոշմանի։

08.07.2019

Անգլերեն, Հավելվածներ, Կայքեր