Անգլերեն ողջույնի ձևերն ու դրանց կիրառությունը

Ինչպե՞ս ողջունել անգլերեն տարբեր մարդկանց՝ ընկերներ, կոլեգաներ, գործընկերներ և այլն։ Եկեք ծանոթանանք անգլերեն ողջույնի ձևերին և դրանց կիրառությանը։

 

Hey, Hey man կամ Hi

 

Դուք կարող եք ինչ-որ մեկին ասել “hey” և “hi” “hello” ասելու փոխարեն։ Սրանք հիմնականում տարածված են երիտասարդների շրջանում։ Սակայն անծանոթին “hey” ասելն այնքան էլ ճիշտ չէ, այն ասվում է ծանոթ մարդկանց, իսկ “hey man” կարող եք ասել տղամարդկանց։

 “Hey” ձևը նաև օգտագործվում է ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու համար։ 

 

How’s it going? կամ How are you doing?

 

Սրանք “how are you?”-ի խոսակցական ձևերն են, իսկ պատասխանն է “it’s going well” կամ “I’m doing well”։ Ճիշտ չէ պարզապես ասել “good”, սակայն շատերը պարզապես այդպես են պատասխանում

 

What’s up?, What’s new? կամ What’s going on?

 

Ոչ պաշտոնական ողջույնի ձևեր են, որոնք ասվում են ծանոթ մարդկանց, իսկ պատասխանն է “nothing” կամ “not much” կամ կարող եք հարցնել “what about you?”։

 

How’s everything ?, How are things? կամ How’s life?

 

Կրկին ծանոթ մարդկանց ոչ պաշտոնական ողջունելու համար է, իսկ պատասխանն է “good” կամ “not bad”։

 

How’s your day? կամ How’s your day going?

 

Այս հարցերը տրվում են հիմնականում օրվա վերջում՝ իմանալու համար, թե ոնց անցավ օրը։ Կարող եք պատասխանել “it’s going well”, “fine”, “good”, “not bad” կամ “alright”։ Վերջիններս հիանալի պատասխան են նմանատիպ հարցերի համար։

 

Պաշտոնական ողջույնի ձևեր

 

Good morning, Good afternoon կամ Good evening - բարի առավոտ, բարի օր, բարի երեկո

It’s nice to meet you կամ Pleased to meet you (ասվում են առաջին անգամ ինչ-որ մեկին տեսնելիս)

How have you been?

How do you do? (խիստ պաշտոնական)

 

Սլենգային ողջույնի ձևեր

 

Yo! (շատ մոտ ընկերների համար, ամերիկյան ձև է)

Are you OK?, You alright? կամ Alright mate? (բրիտանական ձևեր են)

Howdy! (“how do you do?”-ի կրճատ ձևն է, ամերիկյան անգլերենից)

Sup? կամ Whazzup? (“what’s up?”-ի կրճատ ձևն է)

G’day mate! ( “good day”-ի կրճատ ձևն է)

Hiya! (“how are you?”-ի կրճատ ձևն է, տարածված է Անգլիայում)

30.07.2019

Անգլերեն