Անգլերեն բառեր, որոնց կիրառությունը հաճախ են շփոթում

Ձեզ ենք ներկայացնում այն անգլերեն արտահայտությունները, որոնք հաճախ շփոթում են։ Եկեք պարզենք դրանց իմաստն ու կիրառությունը։

 

Fun vs. Funny

 

Fun (ածական կամ գոյական)

Fun-նն օգտագործվում է նկարագրելու որևէ հաճելի բան, կամ լավ ժամանց։ Գոյականի դերում այն օգտագործվում է “to have”-ի հետ՝ ‘to have fun’։ 

The party last night was fun. I danced a lot and made new friends.

Երեկ գիշերվա երեկույթը շատ լավ անցավ։ Ես շատ պարեցի և նոր ընկերներ ձեռք բերեցի։

 

Funny (ածական)

Funny-ն նկարագրում է մեկին կամ մի բան, որը շատ է ծիծաղեցնում ու զվարճացնում։

My brother is very funny. He tells the best jokes.

Եղբայրս շատ կատակասերն է։ Նա անում է լավագույն կատակները։

 

Bored vs. Boring

Bored (ածական)

Եթե ցանկանում եք նկարագրել, որ հոգնած եք, ապա ձեզ պետք է այս բառը։

Mary is always bored in math class. 

Մերին միշտ ձանձրանում է մաթեմատիկայի դասին։

 

Boring (ածական)

Սա հետաքրքիրի հականիշն է, նշանակում է ձանձրալի։ 

Mary thinks math is boring. 

Մերին կարծում է, որ մաթեմատիկան ձանձրալի է։

 

Tired vs. Tiring

Tired (ածական)

Սա օգտագործվում է ցույց տալու, որ դուք հոգնած եք։

It’s 2 in the morning. I’m tired and want to sleep.

Առավոտյան ժամը 2-ն է։ Ես հոգնած եմ և ուզում եմ քնել։

 

Tiring (գերունդ)

Ցույց է տալիս, որ ինչ-որ բան հոգնեցուցիչ է և հոգնեցնում է ձեզ։

I find studying for too long tiring, so I try to study for a little bit every day.

Ես կարծում եմ, որ չափից երկար ժամանակ սովորելը հոգնեցուցիչ է, ուստի փորձում եմ ամեն օր կարճ ժամանակ տրամադրել սովորելուն։

 

Alone vs. Lonely

Alone (ածական կամ մակբայ)

Նշանակում է մենակ, օրինակ, տանը մենակ։

I don’t have any roommates. I live alone.

Ես չունեմ որևէ սենյակակից, ես մենակ եմ ապրում։

 

Lonely (ածական)

Սա արտահայտում է միայնություն, տխրություն, լքվածություն։

My grandma was very lonely after my grandpa died.

Տատիկս շատ միայնակ էր զգում պապիկից մահից հետո։

 

Scared vs. Scary

Scared (ածական) - to be scared, to get scared

Սա ցույց է տալիս վախեցած լինելու զգացողություն, երբ ինչ-որ բան ձեզ վախեցրել է։ Այն նաև ‘scare’ բայի անցյալ ժամանաձևն է, որը նշանակում է վախեցնել։ 

We get really scared when we watch horror films.

Մենք իսկապես շատ ենք վախենում սարսափ ֆիլմեր դիտելիս։

 

Scary (ածական)

Նշանակում է վախեցնող, սարսափազդու։

The waves in the ocean are big and scary. 

Օվկիանոսի ալիքները մեծ են ու վախեցնող։

12.08.2019

Անգլերեն