Անգլերեն արտահայտություններ գույներով, որոնք այլ իմաստ են արտահայտում

Ձեզ ենք ներկայացնում անգլերեն արտահայտություններ գույներով, որոնք բոլորովին այլ իմաստ են արտահայտում։

 

White - սպիտակ

To wave a white flag - նշանակում է պարտվել ու հանձնվել

As white as a ghost - գունատ, ուրվականի նման գունատ

To tell a white lie - անմեղ սուտ, փոքրիկ սուտ ասել

 

Black - սև

As black as coal - ածխի նման սև, շատ սև

Black and blue - ծեծված, կապտած, կապտուկներով պատված

Black eye - աչքի տակը կապույտ 

Black market - սև շուկա, անօրինական շուկա

Black sheep of the family - բացասական առումով տարբերվող ընտանիքի անդամ 

Black tie event - պաշտոնական միջոցառում, որտեղ բոլորը պաշտոնական են հագնված

 

Blue - կապույտ

Feel blue - տխուր, ընկճված

Blue blood - կապույտ արյուն, հարուստ կամ ազնվական ընտանիքից սերող

Out of the blue - անսպասելի, հանկարծակի

 

Red - կարմիր

Catch someone red-handed - բռնացնել գաղտնի բան անելիս

To paint the town red - լավ ժամանակ անցկացնել, ուրախանալ, նշել

A red flag - զգուշացում, կարմիր դրոշակ

To be red hot - մեծ պահանջարկ ունենալ 

Red tape - չափից շատ պաշտոնակա թղթաբանություն

Roll out the red carpet - պատշաճ ընդունելություն ցույց տալ, կարմիր գորգեր փռել

 

Green - կանաչ

Get the green light - կանաչ լույս, թույլտվություն

The grass is always greener on the other side of the fence - հարևանի հարսը սիրուն է, լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք

To have a green thumb - բույսերի հետ աշխատելու տաղանդ ունենալ

12.08.2019

Անգլերեն