Անգլերեն առօրյա-խոսակցական արտահայտություններ, որոնք կօգնեն տեղացի զգալ. մաս 1-ին

Մենք սովորում ենք գրքային անգլերեն, սակայն մարդիկ խոսում են, և մենք հաճախ ոչինչ չենք հասկանում։ Պատճառն այն է, որ չգիտենք առօրյա-խոսակցական արտահայտություններ և չենք կիրառում դրանք։ Դե ինչ, եկեք ծանոթանանք ամենատարածվածներին։

 

What’s up?

Այն համարժեք է “hello”-ին, ազատ ոճի արտահայտություն է, նաև նշանակում է «ի՞նչ կա»։

 

 

Catch You Later

Նշանակում է «քեզ հետ կխոսեմ, երբ հաջորդ անգամ տեսնեմ», «հետո կխոսենք»։

 

 

I Dunno

“I do not know” արտահայտության ոչ պաշտոնական ձևն է, նշանակում է «չգիտեմ»։

 

 

To be Bomb

Նշանակում է շատ լավն է՝ ‘that sandwich was bomb’- «սենդվիչը բոմբ էր»։

 

 

Dude

«Նշանակում է ընկեր, հոմանիշն է ‘mate’-ը, “thanks, dude!” - «մերսի, ախպերս»։

 

 

Shady

Երբ ինչ-որ մեկին անվանում եք “shady”, դուք վիրավորում եք նրան՝ անվանելով «անպատիվ» «անամոթ»։ Հիշու՞մ եք Էմինեմի նույնանուն ալբոմը։

 

 

No Worries

Նշանակում է «մի անհանգստացիր»։

 

 

That’s all Right

Նշանակում է «ամեն ինչ կարգին է»։

 

 

I’m in!

Նշանակում է ես էլ եմ մասնակցում։ “I’m hungry. I’m going to get Pizza.” “I’m in!” -

 -Քաղցած եմ, գնում եմ պիցցա ուտելու։

-Ես էլ եմ գալիս։

 

 

Laid Back

Նշանակում է հանգիստ։ “Ryan is so laid-back… nothing seems to shake him.”

«Ռայանն այնքան հանգիստ է ասես ոչինչ չի հուզում իրեն»։

 

 

To Put Someone in Their Place

Նշանակում է «տեղը դնել», «ցույց տալ ով լինելը»։


 

23.05.2019

Անգլերեն