Ածականի համեմատական և գերադրական աստիճանների կազմությունն անգլերենում

Ինչպե՞ս կազմել ածականի համեմատական և գերադրական աստիճանները։ Եկեք պարզենք հիմա։

 

Համեմատական աստիճան

 

Համեմատական ածականները ցույց են տալիս երկու առարկաների միջև տարբերությունը։ Նրանք օգտագործվում են այն ժամանակ, երբ համեմատվում է երկու գոյական։

Երկրորդ գոյականը կարելի է բաց թողնել, եթե գիտենք, թե ինչի մասին է խոսք գնում։

Գոյական (ենթակա) + բայ + համեմատական ածական + than + գոյական (խնդիր)։

My house is larger than hers.

Իմ տունն ավելի մեծ է, քան նրանը։

 

This box is smaller than the one I lost.

Այս տուփն ավելի փոքր է, քան այն, որը կորցրել էի։

 

Գերադրական աստիճան

 

Գերադրական ածականները ցույց են տալիս առարկա, որը որակային ամենաբարձր կամ ցածր կետում է։ Նրանք օգտագործվում են այն ժամանակ, երբ ենթական համեմատվում է խնդիրների խմբի հետ։

Գոյական (ենթակա) + բայց + the + գերադրական ածական + գոյական (խնդիր)։

Խումբը կարելի է բաց թողնել, երբ գիտենք, թե ինչի մասին է խոսքը։

My house is the largest one in our neighborhood.

Իմ տունը շրջակայքի ամենամեծ տունն է։

 

This is the smallest box I've ever seen.

Սա երբևէ տեսածս ամենափոքր տուփն է։

 

Կազմությունը

 

Համեմատական և գերադրական ածականների կազմությունն այնքան էլ բարդ չէ, կազմության ձևը կախված է ածականի վանկերից։

 

Միավանկ ածականներ

 

Միավանկ ածականների համեմատականը կազմվում է -er, իսկ գերադրականը՝ -est մասնիկով։ Եթե ածականը վերջանում է բաղաձայնով, ապա այն վերջավորությունից առաջ կարող է կրկնվել։

ԱծականՀամեմատականԳերադրական
tall/բարձրահասակtallerThe tallest
fat-գերfatterThe fattest
big/մեծbiggerThe biggest
sad/տխուրsadderThe saddest

 

Երկվանկ ածականներ

 

Երկվանկ ածականների համեմատական և գերադրական աստիճանը կազմվում է կամ նշված -er և -est վերջավորությամբ կամ էլ more և most-ի օգնությամբ։ Եթե վստահ չեք՝ որն օգտագործել, օգտագործեք more և most-ը։ Իսկ y-ով վերջացող ածականներին վերջավորություն ավելացնելիս այն դառնում է i։ 

ԱծականՀամեմատականԳերադրական
happy/երջանիկhappierThe happiest
simple/պարզsimplerThe simplest
busy/զբաղվածbusierThe busiest
   
   

 

Եռավանկ ածականներ

 

Եռավանկ ածականները կազմվում են միայն more և most-ով։ 

ԱծականՀամեմատականԳերադրական
important/կարևորmore importantThe most important
expensive/թանկmore expensiveThe most expensive

 

Բացառություններ

 

Կան ածականներ, որոնց համեմատական և գերադրական աստիճանները կազմվում են այլ կերպ։

ԱծականՀամեմատականԳերադրական
good/լավbetterThe best
bad/վատworseThe worst
little/փոքրlessThe least
much/շատmoreThe most
far/հեռուfurther / fartherfurthest / farthest

You play tennis better than I do.

Դու ավելի լավ ես թենիս խաղում, քան ես։

28.06.2019

Անգլերեն